14.06.2024|
10:42
Վստահաբար փաստում ենք, որ երեկվա հանրահավաքին ոստիկանության կողմից լուսաձայնային հատուկ, ենթադրաբար «Զարյա-3» տեսակի միջոցները կիրառվել են խաղա՛ղ ցուցարարների նկատմամբ։ Դրանք գործածվել են առանց նախազգուշացման, առանց զանազանելու, որ ցուցարարների թվում էին կանայք, երեխաներ, տարեցներ։ Ընդ որում դրանք նետվում էին նույնիսկ ոստիկանական պատնեշից մեծ հեռավորության վրա գտնվող, պարզապես կանգնած մարդկանց ուղղությամբ։ Օբյեկտիվ քննության դեպքում սա ունենալու է քրեաիրավական լրջագույն հետևանքներ։